211652_close_icon
views-count50507 դիտում article-date 19:21 17-03-2019

Ճանապարհի անորակ կառուցման պատճառով հերթական խոշոր վթարն է տեղի ունեցել Արարատի մարզում. կան վիրավորներ. քաղաքացիները «քաղցր» խոսքեր էին շռայլում պատկան մարմինների հասցեին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում, Toyota Camry մակնիշի 92 VD 092 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեպի Երասխավան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց՝ 1-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն, 2-ը՝ Արտաշատի հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունյը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հիմնական պատճառներից մեկը նշված ճանապարհահատվածի անորակ վերանորոգումն է, ճանապարհ վերանորոգող կազմակերպությունը վերանորոգել է թերի և անձրև լինելու ժամանակ ջրափոսեր են առաջանում, ինչը վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս: Նշված հատվածում բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական, սակայն պատկան մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում թերությունը վերացնելու ուղղությամբ: Մինչ վթարի վայրում ՃՈ ոստիկանները ծառայություն էին իրականացնում, մինչև հետաքննիչը կավարտեր դեպքի վայրի տեղազննությունը, նույն վայրում հերթական վթարը տեղի ունեցավ: Mitcubishi Colt-ը ջրափոսերի մեջ ընկնելու հետևանքով բախվեց երկաթե արգելապատնեշներին: Միակ սփոփանքը նա է, որ այս դեպքում զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայրում քաղաքացիները ասում էին. «Վթարների մեղավորը որքան վարորդներն են, 10 անգամ ավելի ճանապարհը կառուցող ընկերության ղեկավարներն են, ովքեր շիլաշփոթ ճանապարհ են սարքել ու նրանց պատճառով միշտ վթարներ են տեղի ունենում: Ուր է, թե հիմա էդ կաբինետային չինովնիկները, որ թողնես, թափանները լցնեն, էստեղ լինեին ու տեսնեին իրենց սարքած ճանապարհը ինչ փորձանքներ է բերում վարորդների գլխին: Հույս ունենանք, որ գոնե այս վթարից հետո էդ մարդիկ ուղեղներին զարկ կտան, նստատեղերը դուրս կբերեն իրենց տաքուկ կաբինետների բազկաթոռներից ու վերջապես ճանապարհի թերությունները կվերացնեն»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր