1296 դիտում
11:39 20-03-2019
Դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին
Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանը մարտի 19-ին իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Ալեքսանդր Վան դեր Բելլենը շնորհավորել է Արմեն Պապիկյանին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: Ավստրիայի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Ավստրիայի միջև ձևավորվել են լավ բարեկամական հարաբերություններ՝ կարևորելով դրա շարունակականության ապահովումը։
Դեսպան Պապիկյանը նշել է, որ պատրաստ է առավել ջանքեր ներդնել հայ-ավստրիական համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ:
ՀՀ դեսպանը Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին փոխանցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույնները և բարեմաղթանքները: Ի պատասխան` նախագահ Վան դեր Բելլենը խնդրեց իր ջերմ ողջույններն է փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ միջպետական հարաբերությունները և այդ առումով ընդգծել բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը:
Ավստրիայի դաշնային նախագահի խնդրանքով, Արմեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումներին, իրականացվող բարեփոխումների ընթացքին և տարածաշրջանին առնչվող խնդիրներին։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված