1867 դիտում
14:01 21-03-2019
Այսօր «արևների» միջազգային օրն է․ պետք է կոտրել դաունի համախտանիշ ունեցողների նկատմամբ կարծրատիպերը և գնահատել նրանց ներուժը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի անդամ երեխաներին ու ծնողներին:
Արման Թաթոյանը նշել է, որ պետք է կոտրենք դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ առկա կարծրատիպերն իրազեկման միջոցով և գործադրենք ջանքեր, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ՝ բացահայտելով նրանց կարողությունները:
Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, գնահատել նրանց ներուժը և բացառել որևէ տեսակի մեկուսացում:
Մարդու իրավունքների պաշտպանը Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու տարածքում ծանոթացել է երեխաների հետ, զրուցել նրանց նախասիրությունների, առօրյայի մասին, ինչպես նաև նրանց նվիրել իրենց իրավունքներին վերաբերող գրքույկ և գրենական պիտույքներ:
Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ի անդամների հետ:
Ծնողներն ու ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը բարձրացրել են մեր երկրում Դաունի համախտանիշով մարդկանց խնդիրները սկսած կարծրատիպերից, անվճար բուժօգնություն ստանալու հարցում առկա վարչարարությունից մինչև նրանց կարողությունների զարգացման ուղղությամբ աշխատող մասնագետների պակասից:
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է իր պատրաստակամությունը բարձրացված խնդիրների լուծմանն աջակցելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 2012 թվականից ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նշվում է Դաունի համախտանիշով մարդկանց օր: 21 թիվը պատահական չի ընտրվել. չտրոհվող 21-րդ քրոմոսոմն է պատճառը, որ առաջացնում է այս համախտանիշը:
Դաունի համախտանիշն առաջին անգամ նկարագրել է գիտնական Ջոն Լենգդոն Դաունը՝ 1866 թվականին։ Վիճակագրության համաձայն, 700-800 նորածնից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով։ Համախտանիշը կախված չէ ծնողների կենսակերպից, նրա առողջությունից, սննդից, բարեկեցությունից, ազգությունից։
Հայաստանում չկա միասնական վիճակագրություն նման համախտանիշ ունեցող անձանց վերաբերյալ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
2000 դիտում
10:34 21-03-2022
Մարտի 21-ը նշվում է որպես Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց` «արևների» օր․ ՄԻՊ
Այս բաժնից
1000 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1489 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1144 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am