211652_close_icon
views-count11901 դիտում article-date 18:14 22-03-2019

«Որպեսզի Աստղիկ Գեւորգյանի և քննիչի ծիծաղը շարունակելի լինի, հրապարակում եմ այս փաստաթուղթը». Սաթիկ Սեյրանյան. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/03/21/1030350/?fbclid=IwAR0jldsHZSliA-dhNpFxMwjiRYnwUyMt7We7MS_zYsFdQTHir9fp5X2x6wI]Aravot.am[/url]-ը գրում է. Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ժուռնալիստների միության» նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեց, որ միության նախորդ ղեկավարության օրոք միությանը պատկանող տարածքները վարձակալությամբ են տրվել խայտառակ՝ էժան գներով, վարձակալներն էլ դրանք ենթավարձակալության են հանձնել այլ կազմակերպությունների՝ բավականին բարձր գներով: Սաթիկ Սեյրանյանը նաեւ մատնանշել էր, թե շենքային ինչպիսի վատ ու անմխիթար պայմաններ են ժառանգություն մնացել ԺՄ-ի նախորդ ղեկավարի պաշտոնավարման հետեւանքով: «Ժուռնալիստների միության» նախկին նախագահ, մինչեւ 2017թ.-ը պաշտոնավարած Աստղիկ Գեւորգյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանել էր ԺՄ-ի ներկայիս նախագահի հայտարարությունները, հսկատեցրել, որ վարձակալության պայմանագրերից մեկում կեղծ ստորագրություններ չկան, նաեւ հայտնել էր, որ «168 ժամ»-ը մեծ պարտք ունի ԺՄ-ին: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/03/21/1030350/?fbclid=IwAR0jldsHZSliA-dhNpFxMwjiRYnwUyMt7We7MS_zYsFdQTHir9fp5X2x6wI]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր