211652_close_icon
views-count3171 դիտում article-date 10:32 23-03-2019

Գազի գինը ՀՀ-ՌԴ հարաբերությունների մա­կարդակի ցուցիչն է. Կոնստան­տին Սիմոնով․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսական կողմը և´ պաշտոնական, և´, վստահաբար, ոչ պաշտոնական հանդիպումների, ոչ պաշտոնական խողովակների միջոցով ՀՀ կառավա­րությանը հասկացրել է, որ գազի այն գինը, որ Հայաստանը մշտապես ստացել է և ներկայումս էլ ստանում է, ամենաէժաններից է, այն բարձրա­ցումը, որը տեղի ունեցավ, չնչին է և կարող է փոխհատուցվել Հայաստա­նում գոյություն ունեցող ընկերության կողմից, ինչն էլ հիմա տեղի է ունե­նում: Ես մշտապես ասել եմ, որ «Գազպրոմն» այդ ավելացված գինը չեզո­քացնելու համար կդիտարկի հնարավոր մեխանիզմներ, և ներկայումս, ինչ­պես հասկանում եմ, այն փուլն է, երբ կողմերից յուրաքանչյուրը փորձում է խնդիրն ուղարկել մյուսի «դարպաս»: Խոսքը թե´ Հայաստանի, թե´ ՌԴ-ի մա­սին է»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուս տնտեսագետ Կոնստան­տին Սիմոնովը՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային բանակցու­թյուններին: Նա նշել է, որ տարիներ շարունակ խոսվում էր ուռճացված ծախսերի, սահմանին կրկնակի ավելացվող գնի, դրա պատճառների մա­սին. հետևաբար՝ խնդիր կա նաև այս հարցում. «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի և ավելացվող գնի խելամտության հարցը երկկողմ քննարկում­ների թեմա պետք է լինի: Միաժամանակ նա անդրադարձել է խնդրի քա­ղաքական կողմին՝ ասելով, որ այս ամենում կա նաև քաղաքական և աշխարհաքաղաքական բաղադրիչ, և գազի գինը, դրա իջեցման-բարձրացման շուրջ երկխոսությունը ՌԴ-ի գործընկերային հարաբերությունների մա­կարդակի ցուցիչն են: «Գաղտնիք չէ նաև, որ այսօր հայ-ռուսական հարա­բերություններում չի ավարտվել ադապտացիոն փուլը, սա մի փուլ է, երբ կողմերը դեռ փորձում են հասկանալ միմյանց, խնդիրները հստակեցնել, լուծել դրանք, կամ հասկանալ այդ հարցում մյուս կողմի դիրքորոշումը: Իմ տպավորությամբ՝ նման փուլ է, դա չի ավարտվել, և սա որոշակի ազդեցու­թյուն ունի նաև գազային բանակցությունների վրա: Կարծում եմ՝ քաղաքա­կան երկխոսության հստակեցմանը զուգահեռ՝ գազային բանակցություն­ներում ևս հստակություն կլինի, և ըստ դրա՝ գազի գինը չի փոխվի կամ կբարձրանա: Երկու սցենարն էլ հնարավոր եմ համարում»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր