37477 դիտում
16:40 24-03-2019
Արտակարգ դեպք Արարատի մարզում. RAF մակնիշի ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. մեքենայում էին բնակվում անօթևան քույր ու եղբայր. քույրը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է այրվածքաբանական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի կայարանում ավտոմեքենա է այրվում և ներսում կարծես մարդ կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Թորոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 21:50-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, այրվել է Մասիս քաղաքի Մասիս կայարանի Գործարանային փողոցում կայանված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ, մշտական բնակության վայր չունեցող, 28-ամյա Վրեժ Ղազարյանին պատկանող RAF մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող 12-ամյա Ն. Մ.-ն «մարմնի մակերեսի 45 տոկոս, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից երեխային տեղափոխել են Երևանի այրվածքաբանական կենտրոն:
Հրդեհի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք որպես անօթևան բնակվում էին մոխրակույտի վերածված RAF մակնիշի ավտոմեքենայում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
16171 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»