1661 դիտում
18:29 25-03-2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարար Տիգրան Խաչատրյանը աշխատակազմին է ներկայացրել ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահին
ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Սուսաննա Սաֆարյանին։ Նախարարը շնորհավորել է Կոմիտեի նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ պետք է հասցեագրել բոլոր հատվածներում եղած խնդիրները և անելիքները՝ ըստ այդ խնդիրների կարգավորման առաջնայնության։ Նախարարի խոսքով՝ գերատեսչության միասնական ուժերով և քննարկումներով անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծումներ, որոնք կարգավորում են ոչ միայն զբոսաշրջության, այլև հարակից ոլորտներում առկա խնդիրները։
Սուսաննա Սաֆարյանը, շնորհակալություն հայտնելով նախարարին՝ նշել է, որ ուրախ է միանալ նախարարության թիմին․ «Վստահորեն եմ մուտք գործում այստեղ՝ քաջ գիտակցելով, որ տիրապետում եմ ոլորտի խնդիրներին թե՛ որպես միջազգային ծրագրի աշխատակից, թե՛ որպես մասնավոր հատվածի նախկին ներկայացուցիչ և թե՛ պարզապես որպես զբոսաշրջիկ, որը շատ է շրջագայել Հայաստանում։ Հուսով եմ, որ թիմն իմ կողքին կլինի՝ սահմանելու առաջնահերթությունները՝ այդ գործընթացին ներգրավելով նաև ոլորտի ներկայացուցիչներին»,- նշել է Սուսաննա Սաֆարյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2403 դիտում
19:35 03-06-2014
Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
3871 դիտում
17:01 11-07-2018
ՀՀ փոխվարչապետը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ նախագահին
1772 դիտում
20:55 03-04-2015
Վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավարին
Այս բաժնից
610 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
682 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
730 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից