211652_close_icon
views-count960 դիտում article-date 17:02 26-03-2019

Ավտոբուսում ուղևորի պայուսակից դրամապանակ գողացողը բերման ենթարկվեց

Մարտի 25-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 3 հասցեի կանգառից գողացել են կնոջ դրամապանակը: Նշված վայրից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները բաժին են հրավիրել 42-ամյա կնոջը, որը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.45-ին, Հանրապետության հրապարակում թիվ 63 երթուղու ավտոբուսում նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, ոսկյա զարդեր և փաստաթղթեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամը 19.40-ին Մաշտոցի պողոտայի թիվ 27 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ առգրավվել է: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր