3257 դիտում
23:25 26-03-2019
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Մեսրոպ Մեսրոպյանի՝ «Առանց դիմակի» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը
Ապրիլի 1-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Մեսրոպ Մեսրոպյանի՝ «Առանց դիմակի» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը:
-Դեպի դիմանկար տանող իմ ուղին երկար էր ու բարդ։
Թվում էր՝ ի՞նչ կարող եմ առաջարկել մի իրականության պայմաններում, երբ բոլորը սեփական գեղեցկությամբ ու շահեկան դիրք ընդունելու մտահոգությամբ են տառապում։
Արդիականության կուռքերը առիթը բաց չեն թողնում հիշեցնելու, որ «դու արժանի ես լավագույնին», որ պարզապես պարտավոր ես լինել երիտասարդ, սլացիկ ու երջանիկ, որ եթե այդպես չէ՝ ձախողված ես ու թույլ։ Եզակի բացառություն են, թերևս, երեխաները, որ խուսափել են այդ համընդհանուր կեղծիքի ծուղակից. նրանց դիմանկարներն առանձին մոլորակ են՝ջինջ ու սպասելիքներով լի:
Երևի սա էր պատճառը, որ առաջին դիմանկարներիս հերոսներին գաղտնի էի լուսանկարում՝ փորձելով գտնել այն պահը, երբ դիմակը սահում է, ու երևում է իրական դեմքը…
Ոչ ոք պարտավոր չէ լինել հավերժ երիտասարդ ու հաջողակ, և երբ գիտակցում ես դա, դիմակին փոխարինելու է գալիս ներքին լույսը…,- անկեղծանում է լուսանկարիչը։
Մեսրոպ Մեսրոպյանը 1990-1995 թթ. սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և իրավունքի ֆակուլտետում: Աշխատել է «Գոլոս Արմենիի», «Ռեսպուբլիկա Արմենիա», «TV մոլ» թերթերում:
Այժմ աշխատում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ որպես ՀԳՊԱ-ի պաշտոնական կայքի խմբագիր:
2012 թվականից զբաղվում է պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ:
2016-ի դեկտեմբերին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել իր «Արևմտյան Հայաստան. կորուսյալ դրախտ» խորագրով ցուցահանդեսը:
[b]
«Նարեկացի» արվեստի միություն Լրատվության և PR բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
433 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
988 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
640 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը