1628 դիտում
11:43 28-03-2019
Փաշինյանն ընդունել է «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի գյուղատնտեսության անկման փաստը
«Թավշյա հեղափոխությունից» հետո կառավարությանը հաջողվել է ոչ միայն պահպանել կայունությունը, այլև խուսափել ռեցեսիվ տնտեսական գործընթացներից, ինչպես նաև տնտեսական աճ ապահովել։ Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում կառավարության 2018 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման շրջանակում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի՝ բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության մասին հարցին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությանը հաջողվել է նաև ապահովել ամենաթափանցիկ և դեմոկրատական ընտրությունները Հայաստանի պատմության մեջ, որոնք այդպիսին են ճանաչվել միջազգային հանրության կողմից։ «Այո, այդ շրջանում մենք ունեցել ենք անկում գյուղատնտեսության ոլորտում։ Դա կապված է եղել վնասատուների, ոչ ճիշտ պլանավորման, ինչպես նաեւ ստվերային այգիների հետ, որոնք մեզ հաջողվել է հայտնաբերել»,- նշել է վարչապետը։
Խոսելով բարձր տեխնոլոգիաների մասին՝ կառավարության ղեկավարը նշեց, որ իշխանությունները շարունակում են Երևանում հոկտեմբերին նախատեսված Միջազգային տեղեկատվական կոնգրեսի պատրաստությունը, ինչի համար պետբյուջեից ծախսվել է մոտ 1 մլրդ դրամ։ «Ինժեներական քաղաքի կառուցումը առաջնահերթ խնդիր է, որը պետք է իրականացվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ նյութեր
9611 դիտում
09:52 12-06-2018
ՀՀ պետական պարտքը նվազման միտումներ է դրսևորում թավշյա հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»
7417 դիտում
11:09 26-09-2018
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ից շարունակվում է արտահոսքը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
751 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
775 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»