3029 դիտում
17:58 29-03-2019
Նիկոլը հանուն սեփական իշխանության ոչ միայն խաբում է սեփական ժողովրդին, այլ նաև՝ վտանգում մեր պետության միջազգային հեղինակությունը. Մենուա Հարությունյան
[b]Մենուա Հարությունյանը գրում է[/b].
Կրեմլի մեսիջը Նիկոլին...
Ռուսական լրատվականներն անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցող իրադարձություններին՝ հստակ ընդգծելով, որ նախագահ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է և որ Նիկոլը քաղաքական վենդետա է իրականացնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․․․
Ռուսական լրատվականները հիշատակել են նաև հայտնի ձայնագրությունների փաստը ընդգծելով, որ Հայաստանի իրավական համակարգը քաղաքական գործիք է դարձել Նիկոլի ձեռքում , որի միջոցով էլ Նիկոլը քաղաքական հետապնդումներ է իրականացնում իր քաղաքական հակառակորդների կամ պոտենցիալ հակառակորդների նկատմամբ․․․
Այն, որ նախագահ Քոչարյանը քաղբանտարկյալ է և այն, որ Նիկոլը քաղաքական վենդետա է իրականացնում նախկին նախագահի նկատմամբ՝ ցանկացած բանական և վերլուծելու կարողություն ունեցող մարդու համար էլ հասկանալի է , բայց ցավալին այն է, որ փաստացի Նիկոլն իր անձնական վրեժխնդրության և իր քաղաքական մրցակիցներին ճնշելու պատճառով լուրջ վնաս է հասցնում Հայաստանի միջազգային հեղիանակությանը և դրսում Հայաստանը սկսում են ընկալել մի երկիր, որտեղ քաղաքական իշխանությունը ճնշում է իր այլակարծությունը, երկիր ուր չկա արդարադատություն և առհասարակ Նիկոլը հարվածում է մեր պետության ժողովրդավարական կերպարին․․․
Ստացվում ա Նիկոլը մի կողմից խոսում ա, որ ինքը ժողովրդավար ա, մեզանում տեղի ա ունեցել ամենաժողովրդավարական հեղափոխությունը, բայց իրականում ժողովրդավարության դիմակի տակ թաքնված Նիկոլը Հայաստանը դարձնում ա ավտորիտար պետություն, հակաժողովրդավարական դիկտատուրա․․․
Մեծ հաշվով Կրեմլը Նիկոլին մեսիջ է ուղարկում՝ հրաժարվել հակաժողովրդավարական դիկտատուրա կառուցելու ճանապարհից և վերադառնալ ժողովրդավարական ուղի...
Փաստորեն Նիկոլը նաև ժողովրդավարության հետ կապ չունի և հանուն սեփական իշխանության ոչ միայն խաբում է սեփական ժողովրդին, այլ նաև՝ վտանգում մեր պետության միջազգային հեղինակությունը:
Նմանատիպ նյութեր
14005 դիտում
22:21 07-01-2019
Նիկոլի իշխանության մնալու ամեն մի օրը վտանգում է մեր պետության և ժողովրդի ապագան. Մենուա Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2250 դիտում
23:18 11-01-2023
Միայն խաբում է ու խաբում, ոնց որ գլխին տված լինեն անտերի. քաղաքացիները՝ վարչապետի ասուլիսի մասին. Oragir.news
9119 դիտում
18:21 22-02-2019
Մեր ժողովրդին Նիկոլը հիմա էլ փորձում է իր իշխանությունը պահելու գործիք դարձնել. Մենուա Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
610 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
682 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
730 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից