6660 դիտում
13:33 30-03-2019
«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում վերաձևակերպել է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը փոխում է: Այս մասին հաղորդում է «[url=https://www.amerikayidzayn.com/a/4854827.html?fbclid=IwAR3bZhIg9RP4D61WLgeeknyg9ddH9oqXc_S4rjmJFwmj8oYv-5hZ3cB5jYQ]Ամերիկայի Ձայն[/url]»-ը:
«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,-ասել է նախարարը:
«Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Տոնոյանը:
Նախարարը հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ամերիկահայերին ներկայացրել է նաև բանակում տիրող իրավիճակը: Նրա խոսքով՝ բանակում մահացության աստիճանը պետք է ամեն կերպ կրճատել, չնայած, իսպառ վերացնել հնարավոր չէ. «Անխուսափելի է, զենքով են, երիտասարդ են»:
Նախարարն ընդգծել է՝ կարևոր է պայքարել կրիմինալ բարքերի դեմ, որոնց դրսևորումներից մեկը բացահայտվել էր Մեղրիի զորամասերից մեկում. «Զորամասում այնքան էին լկտիացել, որ կանեփ էին աճեցնում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1078 դիտում
11:44 15-06-2024
Վերաձևակերպել ենք մեր շարժման տրամաբանությունը, այդ մասին կիմանաք մոտակա օրերին․ Բագրատ Սրբազան
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից