77252 դիտում
15:17 01-04-2019
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը Toyota Corolla-ով բախվել է ապառաժ քարերին ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում. նրա կյանքը փրկել են 24-ամյա երիտասարդն ու Աբովյանի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Տիգրան Քոչարյանը իր վարած Toyota Corolla մակնիշի 143 AC 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը , ում ավտոմեքենայից դուրս է բերել այդ պահին նված վայրով անցնող Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Գրիգոր Գալստյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին իր Opel-ով հիվանդանոց է տեղափոխել Գ. Գալստյանը, ով, երբ նկատել է, որ Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կանգնեցրել է իր ավտոմեքենան, միայնակ իջել վթարված ավտոմեքենայի մոտ, վիրավորին դուրս է բերել ավտոմեքենայից, ով շոկային վիակում է եղել, ու նրան տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սամանազատել տարածքը։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավտոմեքենան ճանապարհային ոստիկանները քաղաքացիների օգնությամբ դարձի բերեցին և այն հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց անվտանգ վայր։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+