211652_close_icon
views-count2105 դիտում article-date 10:51 02-04-2019

Եթե մշակույթի նախարարությունը «մնա», այդ դեպքում «չի մնա» Նազենի Ղարիբյանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ մշակույթի ոլորտում տիրող քաոսային իրավիճակը փոխի կառավարության տրամադրությունները այս նախարարության ճակատագրի առումով: «Փաստ» թերթն իր հրապարակումներից մեկում արդեն հայտնել է, որ կառավարությունում դեռևս վերջնական որոշում հստակ չկա՝ կապված կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետ, և հենց դրանով է պայմանավորված, որ փոփոխությունների փաթեթը խորհրդարանում չի դրվում քննարկման: Ներկայումս ստեղծված «ցուգցվանգը» կարծես իշխանություններին ապացուցում է, որ մշակութային ոլորտն իրոք գերակա է պետության համար, և այնտեղ առկա հարցերը կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել, մյուս կողմից՝ առանձին միավորը հազիվ է կարողանում «հասցնել» առկա խնդիրների հետևից, ուր մնաց միավորված նախարարության պարագայում արդյունք ապահովեն: Ուստի, մեր տեղեկություններով, իշխանությունները քննարկում են նախարարությունը պահպանելու հնարավորությունը, սակայն այդ դեպքում արդեն Նազենի Ղարիբյանը նախարար չի կարող նշանակվել, քանի որ երկքաղաքացի է»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր