211652_close_icon
views-count3232 դիտում article-date 23:49 03-04-2019

Սամվել Բաբայանը ներքին կայունության ամենամեծ ջատագովն է. Սամվել Բաբայանի գրասենյակը կրկին կոչ է անում

Սկզբունքայնությունը ցանկացած քաղաքական, ռազմական գործչի գաղափարախոսության ճիշտ կառուցման հիմքն է։ ՔԱղաքական գործչի կայունության միակ երաշխիքը իր գաղափարն է, գաղափարի մարտիկ լինելը, անկախ նրանից, թե իր գաղափարները ում գաղափարներին են հակասում, այսինք անձնավորված հակասությունը երբեք չի կարող ազդել քաղաքական գործչի գաղափարախոսության վրա, եթե իհարկե այդ գաղափարախոսությունը չի հակասում ազգի ու երկրի շահերին։ Սամվել Բաբայանի թե որպես հերոսի, թե որպես առանձին անձի սկզբունքայնությանը քաջատեղյակ են թե արտաքին թշնամին, թե ներքին տեղական բոլոր ժամանակների իշխանությունները։ Ս. Բաբայան քաղաքական և ռազմական գործիչը երբեք չի գործել գաղտնի, ինչ-որ անձի դեմ, նա միշտ բաց է, խոսում է շիտակ և առանց մտավախության։ Նրա ծրագրերը հասանելի են եղել թե նախկին, թե ներկա իշխանություններին, ինչպես հասանելի կլինեն նաև հետագա բոլոր իշխանություններին։ 90-ականներից սկսած Ս. Բաբայանը իր համար արդեն ուրվագծած ուներ Արցախի զարգացման, անվտանգության իր պատկերացումները, իսկ արդեն 1997թ․հստակ ձևակերպեց Արցախյան հակամարտության կարգավորման իր հայեցակարգը, որը նույնպես գաղտնի չմնաց։ Այս հայեցակարգին և Արցախի տնտեսական, քաղաքական, ռազմական զարգացման իր պատկերացումներին ծանոթ է եղել թե Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, հիմա արդեն տեղյակ են ներկայիս իշխանությունները։ Վերջերս հայեցակարգը և ծրագրերը ներկայացվեցին նաև ողջ հանրությանը։ Այժմ հանդիպումներ ունենալով Արցախի տարբեր շրջաններում, Ս. Բաբայանը ծանոթանում է երկրում ծառացած խնդիրներին և լինելով իր հայրենի հողի մարտիկը, նա չի կարող անհաղորդ մնալ իրավիճակին, որը տիրում է Արցախում։ Արցախին վերաբերող ցանկացած հարցում Ս. Բաբայանը ունի սկզբունքային դիրքորոշումներ, որոնք անբեկանելի են, և բացարձակ էական չի թե դրանք ում են հակասում։ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին դրված ցանկացած պարտվողական ծրագիր, այն է մադրիդյան սկզբունքներից բխող ցանկացած օրակարգ դեմ է Արցախի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը։ Արցախում տիրող տնտեսական անկայուն վիճակը, սոցիալական ծանր վիճակը, ժողովրդագրական պատկերը մտահոգիչ են և նույնպես սպառնում են Արցախի անվտանգությանը։ Այս հաղթանակած ժողովրդի խղճուկ սոցիալական վիճակը չի կարող անտարբեր թողնել այն մարդուն, որը ամենանմիջական մասնակցությունն է ունեցել Արցախի անկախության կերտման հարցում։ Ս. Բաբայանի ծրագրերը բխում են միմիայն Արցախի անվտանգության, տնտեսական վերելքի, քաղաքական դերի բարձրացման շահերից։ Եվ եթե կան որոշակի սուբյեկտներ , որոնք սա բնորոշում են խաղ ներկա իշխանությունների դեմ, ապա չենք հասկանում, թե տվյալ սուբյեկտները ինչ են նախատեսել Արցախի հետագա ճակատագիրը որոշելու հարցում։ Ուստի կոչ ենք անում նրանց, ովքեր երկրի համար այս օրհասական պահին որոշել են կրկեսի վերածել լրատվական դաշտը, մի քանի ավել դիտումների համար, հետ կանգնեն կործանարար այդ քայլերից։ Սամվել Բաբայանը գործում է միայն իր ժողովրդի դաշտում և ի նպաստ այդ ժողովրդի։ Սամվել Բաբայանը ներքին կայունության ամենամեծ ջատագովն է։

Նմանատիպ նյութեր