1154 դիտում
15:15 05-04-2019
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 5-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հռոմի Սրբազան Քահանայապետի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել նախարար Զեյնալյանին ընդունելության համար և ուրախությամբ նշել, որ Հայաստանում սկսվել է բարեփոխումների և մեծ հույսի ժամանակաշրջան: Այդ համատեքստում նվիրակը նշել է, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների խորացման նոր փուլ է սկսվել, և համագործակցության զարգացման համար կան բոլոր նախադրյալները:
Արդարադատության նախարարը ողջունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին և հավաստել իր խորը հարգանքն ու ակնածանքը Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հանդեպ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
1236 դիտում
16:56 17-07-2019
Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին
1806 դիտում
18:52 12-05-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին
Այս բաժնից
1141 դիտում
23:29 08-01-2025
Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
823 դիտում
22:51 08-01-2025
Ընտանեկան փոդքասթի երկրորդ թողարկմանը անդրադարձ կատարեցի Ադրբեջանից հնչող որոշ հայտարարությունների․ Փաշինյան
1018 դիտում
22:38 08-01-2025
Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա