2143 դիտում
10:47 06-04-2019
Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի անդրանիկ նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 2019 թվականի անդրանիկ նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը։
Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը եւ կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով կարգապահական հանձնաժողովի նորընտիր կազմին՝ Արման Սարգսյանը հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքը լինելու է արդյունավետ, հանձնաժողովն առաջնորդվելու է իրավաչափ քննություն եւ վերահսկողություն իրականացնելու սկզբունքով։
Նիստի օրակարգում ոստիկանության 10 աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի եւ եզրակացությունների քննարկումն էր։
Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին հիշյալ ծառայողներից 8-ի նկատմամբ կիրառել ոստիկանությունից ազատում կարգապահական տույժը, իսկ երկուսին հայտարարել խիստ նկատողություն։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2694 դիտում
20:07 26-09-2015
Տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը. ֆոտոռեպորտաժ և տեսանյութ
1099 դիտում
18:54 17-11-2015
Տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1581 դիտում
19:50 15-02-2016
Տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1027 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
871 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը