81665 դիտում
20:53 06-04-2019
Կասկադյորական վթար Կոտայքի մարզում. BMW-ն տապալել է բենզալցակայանի լիցքավորման սարքն ու հյուրանոցի գովազդային վահանակը. վարորդին առաջինը օգնության է հասել ՀԿԳ ավագ քննիչը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 19:00-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի բնակիչ Արտյոմ Մուրադյանը իր վարած BMW մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով, Բալահովիտ գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեևկելի գոտուց, բախվել բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն, ապա առաջ ընթանալով, բախվել հարևանությամբ գործող հյուրանոցային համալիրի գովազդային ցուցանակին, կոտրել այն, և առաջ ընթանալով, հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և նրան տեղափոխել Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին առաջինը օգնության են հասել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանը, ով մինչև բժիշիկների գալը վիրավորին առաջին օգնություն է ցուցաբերել և օգնել, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանոթյան 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղազարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանն ու նույն վարչության Կոտայքի քննչական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Մկրտչյանը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ մարզի քննչական վարչության պետն ու Կոտայքի քննչական բաժնի պետը՝ 3-րդ վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանի հետ, վիրավորին ուղեկցել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի բաժնի ավագ քննիչ Արմեն Զոհրաբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան՝ «ժողովրդի լեզվով ասած», «ռասկուլաչիտ» եղած է եղել, չի ունեցել նստատեղ, և որպես նստարան, վարորդը օգտագործել է անվահեծը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+