Պատերազմի սպառնալիքին պատասխանելու ենք խաղաղության օրակարգով. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հետ պետք չէ խոսել պատերազմի սպառնալիքով: Պատերազմի սպառնալիքին Հայաստանը պատասխանելու է խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղության պարտադրման օրակարգով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ 12-րդ արտահերթ համագումարում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չի կարելի սպառնալ դիմացի ժողովրդին: Սպառնալիքով ժողովուրդների հետ չեն խոսում: Եվ, ընդհանրապես, մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով: Մեզ ընդհանրապես պետք չէ սպառնալ պատերազմով: Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղության պարտադրման օրակարգով: Խաղաղության կոչին արձագանքելու ենք խաղաղության պատրաստակամության օրակարգով»,- նշեց վարչապետը:
Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?v=qOy_DkBVZqM]News.am[/url]-ի տեսանյութում: