3291 դիտում
10:05 10-04-2019
Նիկոլ Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներից հաշվետվություններ է պահանջել. հնարավոր է՝ պաշտոնանկ արվեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուտով կլրանա թավշյա հեղափոխության մեկ տարին, և, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներից հաշվետվություններ է պահանջել՝ գործունեության այս մեկ տարվա արդյունքների մասին (իսկ ումից դեռ չի պահանջել, առաջիկա օրերին պահանջելու է):
Ընդ որում, նա հանձնարարել է հաշվետվությունները ներկայացնել շատ հստակ՝ արդյունքների մասին կոնկրետ ցուցանիշներով: Միաժամանակ Փաշինյանն այդ գերատեսչությունների գործունեության արդյունքների վերաբերյալ իր աղբյուրների միջոցով է տեղեկություններ ստացել, որպեսզի հետագայում համադրի ներկայացվածն ու իր ունեցածը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ այդ հաշվետվություններն ուսումնասիրելուց հետո հնարավոր է, որ ՀՀ վարչապետը կոնկրետ անձանց վերաբերյալ որոշումներ կայացնի:
Մեծ է հավանականությունը, որ առաջիկայում հնարավոր է՝ շատերը պաշտոնանկ արվեն, քանի որ նրանք ուղղակի տեղ են զբաղեցնում առանց կոնկրետ արդյունք ապահովելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1038 դիտում
16:59 25-12-2014
Թուրքիայում, հնարավոր է, ինտերնետային սահմանափակումներ արվեն առանց դատարանի որոշման
1057 դիտում
07:32 27-07-2024
Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»