211652_close_icon
views-count2630 դիտում article-date 11:02 10-04-2019

Սարգիս Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սոցհարցերի վարչության պետի պաշտոնից և նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Սարգիս Թորոսյանին ազատել վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Սարգիս Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Սարգիս Թորոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում:

Նմանատիպ նյութեր