4895 դիտում
21:42 10-04-2019
Նման սարսափազդու դեմքով ստուգում կարելի էր շատ այլ կառույցներում իրականացնել. գուցե ավելի շատ բան պարզեին, քան «Առինջ մոլում». Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/04/10/Arinj-mall/2970302?fbclid=IwAR3uy6T3rl3gXvHyTMZqqvdIAsSXyJ4ruFurJRDXspKzr9v1hEH7Tsp4xhU]Tert.am[/url]-ը գրում է. ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները համապատասխան հագուստով, զրահավորված ներխուժել են տարածք և բառի բուն իմաստով՝ պարալիզացրել տոնավաճառի աշխատանքները։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նրա գնահատականով՝ ՊԵԿ աշխատակիցների գործողություններն այնպիսին էին, ասես՝ ահաբեկչական գործողություններ էին կանխարգելում:
«Մարդիկ նաև բարոյահոգեբանական առումով չէին կարող աշխատել, քանի որ 50-ից ավել համազգեստով մարդիկ էին ներխուժել։ Նշվում էր, թե կար անանուն հաղորդագրություն, որ այդտեղ ինչ-որ թերացումներ կան, մասնավորապես՝ իբր տոնավաճառի տնօրինությունը վարձակալությամբ տրվող տարածքները մեկ քառակուսի մետրի համար ֆիքսվածից ավել գին են վերցնում: Դա բացարձակ սուտ է։ «Առինջ մոլ»-ում բոլոր գործարքները կատարվում են օրենքի տառին համապատասխան, այս մասով ապացույցներն արդեն տրված են»,- մեկնաբանեց Տոնոյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ շուրջ 3 տարի Գագիկ Ծառուկյանի կողմից տոնավաճառի տարածքներն անվճար են տրամադրված եղել առևտրականներին։ Նա նաև շեշտեց, որ «Առինջ մոլի» աշխատակիցներն էլ ագրեսիվ ու հուսահատված էին ՊԵԿ աշխատակիցների գործողություններից։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում ստուգումներին՝ Իվետա Տոնոյանն ասաց, որ արդեն օրեր շարունակ ստուգվում են, ավելին՝ իրենց համար դա սովորական է դարձել։
«Օրեր շարունակ ստուգվում են, մեզ համար արդեն այլևս սովորական են դարձել հարատև ու շարունակական ստուգումները։ Գազալցակայաններում ևս օրենքի տառին անհամապատասխանության որևէ դրվագ չկա, այդտեղ գազի սակագինը պահպանվել է նույնը»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/10/Arinj-mall/2970302?fbclid=IwAR3uy6T3rl3gXvHyTMZqqvdIAsSXyJ4ruFurJRDXspKzr9v1hEH7Tsp4xhU]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
559 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
694 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
970 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ