211652_close_icon
views-count1615 դիտում article-date 14:23 12-04-2019

Ծանրամարտի ԵԱ. Պայքարի մեջ են մտնում Լիաննա Գյուրջյանը և Տաթև Հակոբյանը

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 12-ին մրցահարթակ դուրս կգան Հայաստանի 2 ներկայացուցիչներ՝ Լիաննա Գյուրջյանը (81 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ): Առաջինը հանդես կգա 17-ամյա Լիաննա Գյուրջյանը: 81 կգ քաշային կարգի A խմբի մրցումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:15-ին: Այս քաշային կարգում հայտավորված են ընդամենը 6 մարզուհիներ: Տաթև Հակոբյանը մեդալի համար կպայքարի 87 կգ քաշային կարգում, որի A խմբի մրցումը կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին: Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանը 2 մեդալ էր նվաճել երկամարտում: 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (59 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ և 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը (73 կգ) 9-րդն էր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)՝ 8-րդը: 2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) չէր կարողացել քաշ գցել և զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից: Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաև Արփինե Դալալյանը (+87 կգ), Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ), որոնք հանդես կգան Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 13-ին:

Նմանատիպ նյութեր