211652_close_icon
views-count12218 դիտում article-date 17:38 15-04-2019

Մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի բացարձակ ռեկորդակիր դառնալու հավակնություն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

26-ամյա մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդներ սահմանելու նպատակներ ունի: Այս պահին ակտիվ աշխատում է բոլորովին նոր՝ «վագրի ծալում» վարժության վրա՝ նպատակ ունենալով ևս մեկ ռեկորդ սահմանել: Մարզիկը գրանցվել է հայկական «Դյուցազնագրքում», ապա դարձել «Գինեսի» ռեկորդակիր, սակայն այդքանով չի պատրաստվում սահմանափակվել: Նրա նպատակը բացարձակ [url=https://www.instagram.com/manvelmamoyan/p/BczoXfWh8Ct/?utm_source=ig_share_sheet&igshid=1hlrj9bwm3oqg]ռեկորդակիր դառնալն է[/url]: «Այս պահին նոր էլեմենտների վրա եմ աշխատում: Մասնավորապես՝ վագրի ծալում վարժության վրա եմ աշխատում, բավականին բարդ վարժություն է, ռեկորդը 12 անգամ է եղել, պետք է 13 անգամ իրականացնեմ այն: Փորձելու եմ ամեն գնով այս տարի 10 ռեկորդի հեղինակ դառնալ»,-նշում է Մամոյանը: Մանվել Մամոյանը սպորտով սկսել է զբաղվել 10 տարեկանում, սկզբում ձյուդո է պարապել, ապա հունահռոմեական ոճի ըմբշամարտով է տարվել: 17 տարեկանում Մանվելը Հայաստանում գրանցել է 11 ռեկորդ: Առաջին ռեկորդը «Դյուցազնագրքում» սահմանված արտակորում դեպի առաջ վարժությամբ: 2015-2016 թթ զինվորական ծառայությունն ավարտելուց 2 տարի անց՝ 2015թ.-ի հոկտեմբերի 23-ին [url=https://www.instagram.com/manvelmamoyan/p/Bu3RYLVhLls/?utm_source=ig_share_sheet&igshid=yy2frnrhcsf2]Մանվելը[/url] Հայաստանում գրանցել է Գինեսի ռեկորդ: Հայաստանում 20-ից ավելի ռեկորդների հեղինակ է, իսկ «Գինեսի» գրքի՝ եռակի: Փաստում է՝ «Գինեսի» ռեկորդն իրեն այնքան էլ հեշտությամբ չտրվեց ու միանգամից չգրանցվեց: Սկզբնական փորձերն անհաջող էին, քանի որ որոշ սխալներ էր թույլ տվել, սակայն մարզիկը կարողացավ ամեն ինչ հաղթահարել ու նորանոր[url=https://www.instagram.com/p/Br1AfWDgBH8/?utm_source=ig_share_sheet&igshid=hwy3skgjprad] հաղթանակներ է գրանցում[/url]: «Առաջին ռեկորդս նվիրել էի Ցեղասպանության զոհերի, իսկ մյուսը՝ քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Նման քայլով կարողանում եմ այդ կարևորագույն հարցերն ինչ-որ տեղ շոշափել միջազգային մամուլում: Երբ որևէ ռեկորդ գրանցվում է, մամուլը հիշատակում է այդ մասին և մանրամասներ ներկայացնում ռեկորդի հետ կապված: Ահա թե որն է իմ նպատակն այս պարագայում»,-նշում է Մանվել Մամոյանը: Այս պահին մարզիկը գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնությունում: Հայաստանի բազմակի ռեկորդակիր Ահարոն Վիրաբյանի հետ Մոսկվայում հիմնել են Danger Workout թիմը, նպատակ ունեն տարատեսակ սպորտային միջոցառումներ անցկացնել ու զարգացնել street workout-ը: Աստիճանաբար թիմը համալրվելու է ուժեղ մարզիկներով: Զուգահեռաբար աշխատում է որպես ֆիտնես-բլոգեր, www.manvelmamoyan.com-ում կիսվում է իր խորհուրդներով բազմաթիվ մարդկանց հետ և նրանց մոտ առաջացնում հետաքրքրություն սպորտի նկատմամբ: Հաճախակի է պատրաստում մոտիվացիոն տեսանյութեր, որոնց միջոցով փորձում է ոգեշնչել մարդկանց: Մամոյանը հավելում է՝ ցանկանում է «Գինեսի» բացարձակ ռեկորդակիր դառնալ: Մոտ 10 տարի կպահանջվի դրան հասնելու համար: 2019-ին մեկ ամսվա ընթացքում արդեն 5 ռեկորդ է ուղարկել «Գինեսի» հանձնաժողովին, դրանցից է պլանկա վարժությունը՝ 100 ֆունտ կշռող պայուսակով: Ամենաշատը մեկ մարդու հաջողվել է սահմանել 191 ռեկորդ: Վստահ է, որ այդ ցուցանիշը կարող է իրեն ենթարկել և [url=https://www.instagram.com/manvelmamoyan/p/BtJz9Jjh16H/?utm_source=ig_share_sheet&igshid=1x0o573fj5kx4]ավելիին հասնել[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր