1831 դիտում
22:52 15-04-2019
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունել է Իտալիայի Հանրապետության դատական իշխանության պատվիրակությանը
2019 թվականի ապրիլի 15-16-ը երկօրյա այցով Հայաստանում է Իտալիայի Հանրապետության դատավորներից և Արդարադատության նախարարության պաշտոնյաններից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված իրավունքի գերակայության համագործակցության շրջանակներում՝ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների հաստատման և զարգացման նպատակով:
Պատվիրակությանը, Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ, այսօր ընդունեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ․ Հարությունյանը։
Խորհրդի նախագահը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց այցի համար և հատուկ կարևորեց դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի դերը՝ երկու երկրների դատական իշխանությունների միջև սերտ կապերի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ իտալական իրավական դպրոցի հետ ակտիվ շփումները միշտ են եղել, և այսօր ուրախ է, որ կարող են հարաբերություններ հաստատել երկու երկրների Բարձրագույն դատական խորհուրդների մակարդակով ևս, ինչը կարևոր է Խորհրդի գործունեության միջազգային համագործակցության տեսանկյունից։
Գ․ Հարությունյանն ընդհանուր գծերով ներկայացրեց նաև Խորհրդի գործունեության հիմնական առքելությունն ու լիազորությունների շրջանակը, համակարգային բարեփոխումների իրականացման համար Խորհրդի կողմից մշակված մոտեցումները։ Խոսեց թվային արդարադատության ներդրման, արխիվների թվայնացման, դատարանների ծախսատարության կրճատման հետ կապված խնդիրների, դրանց լուծման ռազմավարական առաջնահերթություններին մասին։
Դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոն իր հերթին շնորհակալություն հայտնեց Խորհրդին՝ ժամանակ գտնելու, պատվիրակությանն ընդունելու, ինչպես նաև դատավորների հետ հանդիպելու հնարավորություն ստեղծելու համար։ Դեսպանի խոսքով՝ այսօր այստեղ է Իտալիայի և Հայաստանի միջև փորձի փոխանակման նպատակով, և այս հանդիպումը կարևոր խթան կլինի երկու երկրների դատաիրավական համակարգը լավագույնս զարգացնելու նպատակով։
Պատվիրակության անդամներից Դոնաթելլա Դոնատին պատվիրակության անունից ևս շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, ապա նկատեց, որ Խորհրդի գործունեության ներկայացված փորձը հետաքրքիր է և մեծ արժեք ունի։ Այն արդյունավետ կարող է լինել հետագա համագործակցության համար։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Խորհրդի անդամները։
[b]Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և
հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]
Նմանատիպ նյութեր
1584 դիտում
19:56 23-01-2020
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունել է ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը
1455 դիտում
23:18 08-10-2019
Իտալիայի դատական իշխանության ներկայացուցիչները այցելել են ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին