21425 դիտում
20:42 15-04-2019
Երևանում 70–ամյա վարորդը Mercedes-ով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է ավտովթարի պատճառ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 7-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 18:30-ի սահմաններում Ազատություն պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 70-ամյա Լևիկ Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 35 ԼP 235 համարանիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Արման Կարապետյանի վարած Opel մակնիշի 35 CZ 089 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Կարապետյանն ու Mercedes-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 69-ամյա Վահանդուխտ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Mercedes -ի վարորդը, ով ոչ միայն չի զիջել Opel-ի վարորդին, այլ նաև ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+