211652_close_icon
views-count247087 դիտում article-date 22:03 15-04-2019

Կրակոցներ Երևանում. գանգուղեղային և ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 3 քաղաքացի. մեկը մահացել է, բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ տղաներ: Նրանցից մեկը, ով կլինի մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը, ով 23-25 տարեկան կլինի, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել: Այս պահին Երևանի պետական բժշկական համալսարանի բժիշկները պայքարում են երիտասարդների կյանքի համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից՝ քաղաքացիական ավտոմեքենայով: *** Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 1 հոգի էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Քանաքեռ -Զեյթուն» ԲԿ-ի, 8-րդ հիվանդանոց: [color=#CC0000]*** 22:20 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորներից մեկը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացավ: [/color] Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ կրակոցները հնչել են ժողովրդին հայտնի 14-ի կռուգի հարևանությամբ գտնվող ավտոտնակների մոտ և այս պահին Երևանի ոստիկանապետի և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ վարչության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդպետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերել են կրակված 4 պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր: Փաստի առթիվ Հայասստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները: *** 16/04/2019 06։30 [color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցները հնչել են Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում և հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Մանուկյանը, Երևան քաղաքի Զեյթունի 5/ա փողոցի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Գալստյանը և Երևան քաղաքի Նոր Արեշ 8-րդ փողոցում հաշվառված 23-ամա Մուշեղ Ղևոնդյանը։ Վերջինը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև BMW մակնիշի 14 CR 014 համարանիշի ավտոմեքենան, որով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Ավտոմեքենայի վարորդի հետևի ապակին վնասված է և կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայի մեջ են կրակոցները հնչել։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պահպանվող հատուկ տարածք։[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր