211652_close_icon
views-count123756 դիտում article-date 10:00 17-04-2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 39-ամյա վարորդը Opel-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և հաստաբուն ծառին. վարորդը, ում ոտքը կտրվել էր, տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 16-ին, խոշոր ու ողբերգական վտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Շահբազյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 38 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատեշներին, առաջ ընթացել, բախվել հաստաբուն ծառերին և հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ձորակից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Սամվել Դավթյանի և խմբի պետ Անդրանիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Հրազդանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը և փրկարարների հետ ավտոմեքենայի միջից դուրս են բերել մահացածի կտրված ոտքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի, բաժնի պետի տեղակալի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով Հրազդանի փրկարարների, ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դուրս բերվեց երթևեկելի գոտի և տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի և շարժիչն ու մի քանի մասեր ավտոմեքենայից պոկվել և շպրտվել էին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր