16813 դիտում
09:33 19-04-2019
Մասնավոր բժշկական բուհերը կփակվեն, եթե չհամապատասխանեն ստանդարտներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ուժեղացնել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ վերահսկողությունը: Եվ եթե տվյալ բժշկական բուհերը չհամապատասխանեն միջազգային կրթական ստանդարտներին, ապա կդրվի դրանք փակելու հարցը:
Միաժամանակ, մասնավոր բժշկական բուհեր ավարտած շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու միակ հնարավորությունը շարունակական հետբուհական կրթություն ստանալն է: Նմանատիպ կրթություն Հայաստանում տրամադրում են 2 հաստատություն՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ու Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող, ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը:
Ի դեպ, ԵՊԲՀ-ն բավական խիստ է մասնավոր բուհերի շրջանավարտների ընտրության հարցում, մասնավոր բուհերից ԵՊԲՀ 2017թ. դիմել է 150 անձ, սակայն ընդունվել է 40-ը, 2018 թ. դիմել է 132 անձ, ընդունվել՝ 13-ը: Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ մասնավոր բուհերից 2017 թ. ընդունվել է 128 շրջանավարտ, իսկ 2018 թ.՝ 124 հոգի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
173812 դիտում
15:46 01-03-2020
Դպրոցները, մանկապարտեզները, բուհերը մարտի 2-ից մեկ շաբաթով կփակվեն. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը