Գր. Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվում է Տիրոջ Հարության պատարագ. Ուղիղ
Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվում է Տիրոջ Հարության պատարագ:
Պատարագին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ, ՀՀ նախագահը, նախարարներ, գործադիրի այլ ներկայացուցիչներ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
Այսօր՝ ապրիլի 21-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը:
Հարության տոնին մատուցվող սուրբ պատարագից հետո հայերն ավանդաբար հավաքվում են մեծ ընտանիքով` զատկական սեղանի շուրջ, որի խորհրդանիշն են կարմիր հավկիթը, բրնձով ու չամչով փլավը, ձուկն ու գինին: Աշխարհի խորհրդանիշ հավկիթը կարմիր ներկելը աշխարհի` Քրիստոսի արյամբ փրկվելու նշանն է:
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=ZKCdDMTltF0]Tert.am[/url]-ի