211652_close_icon
views-count48933 դիտում article-date 10:40 22-04-2019

Ալավերդցիներն ասում էին. «Դիմելու ենք «Գինես»-ին, որպեսզի Ալավերդու ճանապարհները գրանցեն Գինեսի գրքում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 6 ամսից ավելի է՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ճանապարհները գտնվում են անբարեկարգ ու անմխիթար վիճակում։ Ամիսներ առաջ Մ6 գլխավոր ավտոճանապարհը վերանորոգելու նպատակով «AAB» ՍՊԸ-ն ասֆալտի վերին շերտը հեռացրեց և դադարեցրեց աշխատանքները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկերությունը իր այդ քայլը պատճառաբանում է նրանով, որ նախկինում կատարվել են սխալ կոմունիկացիաներ և ոչ ճիշտ նախագծային հաշվարկ, ինչի հետևանքով էլ իրենք դադարեցնում են վերանորոգման աշխատանքները։ Այժմ ընկերությունը նախագծում փոփոխություններ է կատարել, ինչպես նաև փոխվել է գլխավոր ինժեները։ ֆոտոլրագրողի հետ զրույցում ալավերդցիներն ասում էին. «Եթե կարճ ժամանակում ասֆալտապատման, ճանապարհների բարեկարգման, այդ թվում՝ երթևեկությունը կարգավորող նշանների տեղադրման հարցը չլուծվի, դիմելու ենք «Գինես»-ին, որպեսզի Ալավերդին գրանցեն Գինեսի գրքում, քանի որ, ինչպես Սասնա էպոսում է, երկնքի աստղերին հաշիվ կա, Ալավերդու փոսերին հաշիվ չկա, իսկ կապի և տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանն էլ խոստանում էր, որ ունենալու ենք եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհ, մինչդեռ քանդված ճանապարհն այնքան երկար է, որ ծայրը չի երևում ու հույս էլ չունենք, որ մոտակա ամիսներին աշխատանքները կվերսկսվեն»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր