988 դիտում
16:22 23-04-2019
Մխիթար Հայրապետյանն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ շրջայց է կատարել վերջինիս գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ:
Տնօրենը պատգամավորին է ներկայացրել կենտրոնի ստեղծման պատմությունը, ընթացքում ծագած խնդիրները, գործունեության ներկա փուլն ու առաջիկա անելիքները: Հայրապետյանն ընդգծել է, որ կարևոր է համարում Թումոյի՝ որպես հայկական բրենդի տարածմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում և, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է օժանդակել: Թումոն յուրօրինակ հաջողության պատմություն է, որտեղ մեկ հզոր գաղափարը փոխել է տասնյակ հազարավորներ երիտասարդների կյանքը:
Շրջայցի ընթացքում Մխիթար Հայրապետյանը զրուցել է թումոցիների հետ, ներկա գտնվել դասապրոցեսին, ծանոթացել տեղացի և օտարերկրյա կամավորների հետ:
Հայաստանի և Արցախի թումոներում այժմ 12-18 տարեկան շուրջ 19.000 պատանի ստանում է արտադպրոցական ուսուցում թվային մեդիաների ոլորտում՝ հատուկ մշակված ուսումնական ծրագրով, ծանոթանում 3D մոդելավորման, ֆիլմերի և երաժշտության պատրաստման, ռոբոտաշինության, լուսանկարչության, գրաֆիկական դիզայնի և այլ ոլորտների նրբություններին։
Նմանատիպ նյութեր
817 դիտում
16:27 05-06-2015
Մոսկվայի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
1343 դիտում
12:10 11-11-2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն. ֆոտոռեպորտաժ
2219 դիտում
14:55 29-09-2016
Երևանի քաղաքապետն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Այս բաժնից
943 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին