2939 դիտում
22:56 24-04-2019
Կարո Փայլանը ապրիլի 24-ի կապակցության առաջարկ է ներկայացրել մեջլիս
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան (մեջլիս) է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է ուսումնասիրել 1915թ. ապրիլի 24-ին կալանավորված և հետո սպանված հայ մտավորականների ճակատագիրը, պարզել նրանց աճյունների գտնվելու վայրը՝ հավուր պատշաճի հուղարկավորելու համար:
Փայլանի ներկայացրած առաջարկի մեջ նշել է. «Մեր մեջլիսը Օսմանյան և հայ ժողովրդի լուսավորության համար պայքարած, կրթական կառույցները կանգուն պահած, գրող, ստեղծագործող և այս հողերում սպանված մտավորականների իրավունքը պետք է ներկայացնի և նրանց հիշատակը վառ պահի»:
Նա, նշելով, որ հայերը 104 տարի է արդարության են սպասում, ընդգծել է. «Հայոց ցեղասպանությունն աշխարհի տասնյակ երկրների խորհրդարանի հարցն է դարձել, սակայն Թուրքիայի ազգային մեծ ժողովում ընդհանրապես չի քննարկվել: Մինչդեռ հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը պետք է քննարկվի հենց այն խորհրդարանում, որի երկրում է այդ ողբերգությունը տեղի ունեցել:
Աշխարհի բոլոր կողմերում սփռված Թուրքիայի հայերը 104 տարի է՝ արդարության են սպասում: Այդ արդարությունը, սակայն, հնարավոր է հաստատել միայն Թուրքիայում ապրող ժողովուրդների հոգում և Թուրքիայի մեջլիսում»:
Նմանատիպ նյութեր
8212 դիտում
19:01 22-08-2017
Կարո Փայլանը դատի է տվել թուրք սյունակագրին, որը քրիստոնյաներին «գյավուր» էր անվանել
9788 դիտում
14:53 16-09-2017
Կարո Փայլանը ժամանել է Հայաստան
2558 դիտում
19:16 24-04-2019
Կարո Փայլանը Twitter-ում կիսվել է ցեղասպանության ընթացքում հայերի կյանքը փրկած թուրք նահանգապետի լուսանկարով
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»