211652_close_icon
views-count1514 դիտում article-date 21:28 24-04-2019

Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկխոսության վերականգնումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի համար շատ կարևոր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է ռուսական Россия 1 հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում: «Դուք գիտեք, որ այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որը տեղի է ունեցել 1915-1922 թվականներին Օսմանյան Կայսրությունում: Մեզ համար սա շատ կարևոր օր է, և ես կարծում եմ, որ սա շատ կարևոր օր է ողջ մարդկության համար: Եվ մեզ համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որովհետև մենք կարծում ենք, որ սա շատ կարևոր գործընթաց է ապագայում բոլոր հնարավոր ցեղասպանությունները կանխարգելելու համար: Ես կցանկանայի ընդգծել, որ դեռևս 1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և մենք, իհարկե, շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի այդ դիրքորոշումը»,-ասել է Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության վերականգնումը: «Կարծում եմ, որ բոլորիս համար հասկանալի է, որ երկխոսությանը ոչ մի այլընտրանք չկա»,- ասել է Փաշինյանը: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ռուսներն ու ուկրաինացիները եղբայրական ազգեր են՝ վստահություն հայտնելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կվերականգնվի երկխոսությունը, բարեկամությունն ու եղբայրությունը, ինչին այլընտրանք ուղղակի չկա:

Նմանատիպ նյութեր