211652_close_icon
views-count1857 դիտում article-date 21:26 28-04-2019

ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում ծառայություն իրականցնող հայ խաղաղապահները այցելել են Բեյրութ

Ապրիլի 26-ին Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայկական խաղաղապահ զորախմբի անդամների այցը Բեյրութ: Այցի ընթացքում հայ խաղաղապահները ծաղիկներ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռին: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում շրջայցից հետո՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի անունից ի պատիվ ՀՀ զորախմբի անդամների մատուցվեց ճաշ: Օրվա ավարտին հայ խաղաղապահներին ՀՀ դեսպանությունում ընդունեց դեսպան Վահագն Աթաբեկյանը: Դեսպան Աթաբեկյանը վերահաստատեց ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայկական զորախմբի առկայության կարևորությունը և հաջողություններ մաղթեց հայ խաղաղապահներին իրենց պատասխանատու առաքելությունում:

Նմանատիպ նյութեր