211652_close_icon
views-count3224 դիտում article-date 11:32 29-04-2019

ՀՅԴ-ն Գերագույն մարմի նոր կազմ է ընտրել, այսօր կընտրի նաև Գերագույն մարմնի նոր ներկայացուցչին

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը Գերագույն մարմնի նոր կազմ ունի: Ընտրվել է ՀՅԴ Հայաստանի նոր Գերագույն մարմին՝ հետևյալ կազմով; Նոր կազմում ընտրվել են Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Աշոտ Սիմոնյանը, Տարոն Տոնոյանը, Լիլիթ Գալստյանը, Շաղիկ Մարուխյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Հակոբ Մատիլյանը, Սիմոն Սիմոնյանը, Իշխան Սաղաթելյանը, Միքայել Մանուկյանը: 2019 թվականի ապրիլի 26-ին մեկնարկել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովը: Ժողովը քննել է կուսակցության վերջին մեկ տարվա գործունեությունը, որոշել է առաջիկա ռազմավարությունը և ընտրելու է նոր Գերագույն մարմին: Ժողովին հրավիրված են եղել նաև կուսակցության արտերկրի կազմակերպական կառույցների ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր