211652_close_icon
views-count2232 դիտում article-date 15:39 29-04-2019

Երևանում անցկացվել են ԱՊՀ երկրների միջև բազմակողմ միջգերատեսչական խորհրդատվություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 26-ին Երևանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների միջև բազմակողմ միջգերատեսչական խորհրդատվություններ` «Փոխշահավետ տնտեսական համագործակցության ոլորտում ինտեգրացիոն գործընթացների հեռանկարների խորացման և ընդլայնման մասին» թեմայով: Խորհրդատվություններին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և ԱՊՀ գործադիր կոմիտեից: Հանդիպման մասնակիցները քննարկեցին ԱՊՀ բազմակողմ տնտեսական համագործակցության ոլորտում ինտեգրացիոն գործընթացների խորացման և ընդլայնման հետ կապված հարցեր: Խորհրդատվությունների ժամանակ քննարկվեցին ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն տնտեսական գործընթացներին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության գործունեության համադրումը տնտեսական համագործակցության համատեքստում: Խորհրդատվությունների մասնակիցներն անդրադարձան 2018թ. նոյեմբերի 27-ին ԱՊՀ գործադիր կոմիտեի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագրի ստորագրմանը: Միևնույն ժամանակ ընդգծվեց հետագա համագործակցության կարևորությունն արտաքին առևտրի, թվային տնտեսության, մաքսային կարգավորման, տրանսպորտի և փոխադրման ներուժի արդյունավետ օգտագործման, էներգետիկայի, պետական գնումների, սպառողների շահերի պաշտպանության, հարկային քաղաքականության և վարչարարության, մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային, ինչպես նաև անասնաբուժական, սանիտարական և ֆիտոսանիտարական ոլորտներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր