ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Պորտուգալիայի Ասամբլեայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման կապակցությամբ
[b]ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Պորտուգալիայի Ասամբլեայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման կապակցությամբ.[/b]
Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի Ասամբլեայի (խորհրդարանի) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը և երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար։
Համաձայն ենք, որ հիշողությունը ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարրն է։