3699 դիտում
15:54 02-05-2019
Հաղորդումն ուղարկել ենք ՀՔԾ․ Արթուր Դավթյանը՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու դիմումի մասին
Քրեադատավարական օրենքով նախատեսված հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, այս օրենքը նախատեսում է հաղորդումների քննարկումների ընթացակարգ, ղեկավարվել ենք այդ ընթացակարգով և հաղորդումն ուղարկել ենք Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումին:
«Ուղարկել ենք Հատուկ քննչական ծառայություն, հանձնարարվել է, որ ՀՔԾ-ն Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերը ձեռնարկի, և ստուգողական գործողություններ կկատարվեն, դրանց արդյունքում նախաքննական մարմինները պարտավոր են լինելու տալ իրավական գնահատական»,- նշեց դատախազը:
Հարցին՝ կից ուղարկվել են տեսանյութեր, արդյո՞ք դատախազը տեսել է և ի՞նչ կարծիք ունի, դրական պատասխան տվեց, և նկատեց, որ սա այն դեպքն է, որ իր կարծիքը նախապես հայտնելով՝ կկաշկանդի տասնօրյա ժամկետում նյութեր նախապատրաստող պաշտոնատար անձին և նրա գործողությունները։
«Ես այս պահին տեսել եմ այդ հաղորդման մեջ Քրեադատավարական օրենքով նախատեսված հանցագործության մասին հաղորդում, որը պետք է քննվի և պետք է տրվի քրեաիրավական գնահատական, հետո եթե ես ունենամ այլ դիրքորոշում կամ նույն դիրքորոշումը, դուք դրա մասին կլսեք»,- ասաց Արթուր Դավթյանը:
Նմանատիպ նյութեր
26006 դիտում
19:39 24-11-2020
ԱԺ խորհրդի նիստին որոշվեց Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդություն ուղարկել Սահմանադրական դատարան
2979 դիտում
23:02 19-02-2015
Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը հնարվոր է լսվի ԱԺ՝ երկուշաբթի օրվա նիստում
1788 դիտում
16:59 26-11-2020
ՍԴ-ն ստացել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից