211652_close_icon
views-count1355 դիտում article-date 14:10 03-05-2019

Հանրային քննարկում է տեղի ունեցել ԵՄ-Հայաստան ՔՀԿ-ների պլատֆորմի ստեղծման գործընթացին մասնակցութան և իրավապաշտպանների դեմ սպառնալիքների ու ատելության խոսքի կրճատման վերաբերյալ

Այսօր՝ մայիսի 2-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի (ԿԵՀ) շրջանակներում, տեղի ունեցավ «Միջազգային Քաղաքացիական Հասարակության Շաբաթ 2019թ.-ի արդյունքների և ԵՄ-Հայաստան ՔՀԿ-ների պլատֆորմի ստեղծման գործընթացի ներկայացում, ՔՀԿ-ների դերը մարդու իրավունքների պաշտպանության և հանրային քաղաքականությունների մշակման գործում» խորագրով հանրային քննարկումը: Համաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: «Թավշյա հեղափոխութունից հետո քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կառավարության երկխոսությունը, կարծում ենք, էլ ավելի ամուր, կառուցողական և արդյունավետ պետք է լինի: Այս առումով մեր ծրագրի շրջանակներում մենք օգնել ենք 100-ից ավել ՔՀԿ-ների՝ իրենց գիտելիքներն ու կարողությունները զարգացնել ու ամրապնդել փաստարկված հանրային քաղաքականությունների մշակման, հանրային վերահսկողության իրականացման, կոալիցիաների, ցանցերի ստեղծման և կառավարության հետ կառուցողական և կայուն երկխոսության հաստատման ոլորտներում»: Նա նշեց, որ տարբեր նախարարությունների համագործակցության մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել և ակտիվ աշխատանքներ են ընթանում: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ԵՄ-Հայաստան ՔՀԿ-ների պլատֆորմի ստեղծման աշխատանքների ընթացիկ վիճակը և առաջիկա անելիքները ներկայացրեց ԱԼԳ CORLEAP համանախագահ, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: «Դեռևս քաղհասարակությունը բավարար չափով չի կարևորում, չի իմաստավորում և բավարար չափով ներգրավված չէ այս գործընթացներում և ժամանակն է, որ ավելի ուժեղ ամբիցիաներ դրսևորի քաղհասարակությունը: Հայաստանում մենք ունեցանք բավական էական փոփոխություններ և քաղհասարակության դերի ու վերաիմաստավորման բավական մեծ կարիք կա, քանի որ, եթե մենք ուզում ենք իրապես ժողովրդավարական երկիր ունենանք թե՛ ազգային, թե՛ տեղական մակարդակներում, մենք պիտի ունենանք ակտիվ քաղաքացիներ: Սա մի մարտահրավեր է, որի առաջ կանգնած է մեր քաղհասարակությունը»,-նշեց նա: Էմին Երիցյանը հավելեց, որ ԿԵՀ ծրագրի շրջանակներում 10 կոալիցիաներ ստեղծել են Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը, որին անդամակցում են ավելի քան 250 քաղասարակության կազմակերպություններ և այս տեսանկյունից կարևոր է, որ սույն բազմաշահառու ցանցն անմիջականորեն մասնակցի ԵՄ-Հայաստան ՔՀԿ-ների պլատֆորմի աշխատանքներին: Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռուստամ Բադասյանը հիշատակեց, որ ՔՀԿ-ների մասնակցությամբ արդեն աշխատանքային քննարկման հաջող նախադեպ եղել է. խոսք՝ը «Հիմնադրամների մասին» և «ՀԿ-ների» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը լրամշակելու նպատակով անցկացված աշխատանքային քննարկումը: «Ես առաջարկում եմ, որ ևս մեկ աշխատանքային նիստ գումարենք և հաշվի առնենք մեր կարծիքների մոտցումները: Շատ լավ կլինի, որ վերջնական մեկ միասնական դիրքորոշում ունենանք և երևի դա այն բացառիկ դեպքերից կլինի, որ պետությունն ու քաղհասարակությունը իրար հետ գիտակցված գնում են փոփոխության, որով էլ պայամանվորված կլինի դրա հաջողությունը»,-ասաց Ռոստամ Բադասյանը: Նշենք, որ ելույթներով հանդես եկան նաև «CIVICUS» Քաղաքացիների մասնակցության համաշխարհային դաշինքի կարողությունների զարգացման ղեկավար Աննա Ավագյանը, ով ներկայացրեց «Միջազգային Քաղաքացիական Հասարակության Շաբաթ 2019» միջոցառման արդյունքները, Հայաստանում Ամերիկյան համալսարանի Շարունակական կրթության բաժնի ղեկավար Սերգեյ Թանթուշյանը, «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ ղեկավար Գայանե Վարդանյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Կառավարություն-ՔՀԿ երկխոսության համակարգող/իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը, ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման ծրագրի ղեկավար Աստղինե Պասոյանը, Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի անդամ «Իրավունքի ուժ» ՀԿ ներկայացուցիչ Անաիդա Միքայելյանը, ով ներկայացրեց «Մարդու իրավունքներ. մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները՝ Հայաստանում իրավապաշտպանների դեմ սպառնալիքների թեման, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, ով ներկայացրեց «Հանուն Հայաստանի երիտասարդության շրջանում արմատականացման, այլատյացության եւ ատելության քարոզի հաղթահարման» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները՝ Հայաստանում ատելության խոսքը և դրա դրսևորումների թեման և «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ, ՊԵԿ-ՔՀԿ աշխատանքային խմբի անդամ Արտյոմ Մեսրոպյանը, ով ներկայացրեց «Հիմնադրամների մասին» և «ՀԿ-ների» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը լրամշակելու նպատակով ստեղծված ՊԵԿ-ՔՀԿ աշխատանքային խմբի ընթացիկ վիճակը և առաջիկա անելիքները: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել 9 ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք ուղղված են հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: Ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհներ են տրամադրվել նաև 29 ՔՀԿ-ների։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր