3857 դիտում
14:50 03-05-2019
Գագիկ Ծառուկյանը և Արթուր Վանեցյանը մասնակցեցին սիրողական ֆուտբոլի մրցաշարի բացման արարողությանը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը մայիսի 2-ին Արտաշատում մասնակցեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սիրողական ֆուտբոլի փոխանցիկ գավաթի` Արարատի մարզային խաղարկության բացման հանդիսավոր արարողությանը:
Ողջույնի խոսքում ՀԱՕԿ նախագահը շեշտեց, որ այսպիսի միջոցառումներ պետք է անցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում.
«Սա լավ հնարավորություն է ֆուտբոլի սիրահարների համար: Մենք պարոն Վանեցյանի հետ միասին պատրաստ ենք աջակցել այսպիսի միջոցառումների կազմակերպմանը՝ ցանկացած մարզում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց միջոցառման անցկացումը:
«Հարգելի ֆուտբոլասերներ, սա շատ կարևոր միջոցառում է, որը միտված է մասսայական սպորտի զարգացմանը և, մասնավորապես, ֆուտբոլի մասսայականացմանը»,- նշեց Արթուր Վանեցյանը:
Մրցաշարին կմասնակցեն 86 թիմեր՝ 2 տարիքային խմբերում (մինչև 18 տարեկան և 18-ից բարձր): Հանդիպումները կանցկացվեն շաբաթ և կիրակի: Մրցաշարը կավարտվի օգոստոսին:
Նմանատիպ նյութեր
17046 դիտում
13:42 27-09-2019
Արթուր Վանեցյանը մասնակցեց Վայոց Ձորի մարզի գյուղերում ֆուտբոլի դաշտերի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2167 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2827 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2353 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում