211652_close_icon
views-count2543 դիտում article-date 17:08 04-05-2019

Հարկադիր կատարման ծառայությունը նշել է Հարկադիր կատարողի օրը և կազմավորման 21-ամյակը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 3-ին Հարկադիր կատարման ծառայությունը նշել է Հարկադիր կատարողի օրը և կազմավորման 21-ամյակը, որի կապակցությամբ Հարկադիր կատարման ծառայության վարչական շենքում անցկացվել է հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ինչպես նաև հյուրեր, ովքեր նախկինում Ծառայությունում տարբեր տարիներին զբաղեցրել են ղեկավար պաշտոններ՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության 5-րդ բաժնի պետ Արամ Խաչատրյանը, ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ Ռոբերտ Ղազարյանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը և ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը: Տոնական միջոցառումը մեկնարկել է նորանշանակ հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությամբ: Հարկադիր կատարողները երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ անվերապահորեն և բարեխղճորեն կատարելով իրենց ծառայողական պարտականությունները: ՀՀ արդարադատության նախարարն ու ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել են նորանշանակ հարկադիր կատարողներին պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ նրանց մաղթելով հաջողություններ՝ անշեղորեն կատարելու ծառայողական բոլոր պարտականությունները տված երդմանը համապատասխան: Արտակ Զեյնալյանն իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է. «Վստահությամբ պետք է նշեմ, որ դուք ձեր ամենօրյա հետևողական և պատասխանատու աշխատանքով ապահովում եք դատարանների և այլ մարմինների ու պաշտոնատար անձանց ակտերի կատարումը՝ դրանով իսկ երաշխավորելով պետական այդ ինստիտուտների հեղինակությունը: Ձեր անցած ճանապարհով արդեն ապացուցել եք, որ իրավապահ համակարգի կարևորագույն հենասյուներից եք և ձեր նշանակալի ներդրումն ունեք իրավակարգի ամրապնդման գործում: Վստահ եմ, որ ձեր ամենօրյա ծառայությունն իրականացնում եք բարձր պատասխանատվությամբ և պետության կարևորագույն գործառույթ իրականացնողի քաջ գիտակցումով: Օրենքին ծառայելը և մարդու իրավունքների երաշխավորման առաքելությունը պետք է լինի ուսադիր կրող յուրաքանչյուր սպայի հավատամքը»: Երդման արարողությանը հաջորդել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որից առաջ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով: Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Հիրավի, 21 տարին մի ժամանակահատված է, որը թույլ է տալիս ճիշտ վերլուծելու և գնահատելու Հարկադիր կատարման ծառայության անցած ուղին, և դրանում բացահայտելու բարեփոխումներին ու առաջընթացին միտված հստակ կամք և օրինաչափություններ: Հարկադիր կատարման ծառայության գործունեության 21-ամյա տարեգրության ընթացքում իրականացված բոլոր բարեփոխումները մեծապես նպաստել են համակարգի համակողմանի զարգացմանը և դրա համապատասխանեցմանը ժամանակի հրամայականներին: Հետևողական աշխատաոճի շնորհիվ տարիներ շարունակ դիմագրավվել են համակարգի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ: Ծառայության յուրաքանչյուր ձեռքբերում ու հաջողություն ձեր բոլորի քրտնաջան և պատասխանատու աշխատանքի արդյունքն է: Ես լիահույս եմ, որ դրական ու արմատական փոփոխությունները այսուհետ ևս լինելու են շարունակական՝ էլ ավելի ամրապնդելով Ծառայության հանդեպ ձևավորված բարձր վստահությունը»: Ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու, ինչպես նաև Հարկադիր կատարման ծառայության կազմավորման 21-ամյակի կապակացությամբ Ծառայության աշխատակիցներն արժանացել են տարբեր խրախուսանքների ու պարգևների: ՀՀ արդարադատության նախարարի հրամանով պատվոգրերով են պարգևատրվել Ծառայության իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը, Ընդհանուր բաժնի պետ Մարտին Մարությանը, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետ Մհեր Խուրշուդյանը, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետ Արթուր Հակոբյանը, Արագածոտնի մարզային բաժնի պետ Լևոն Դանիելյանը, Գեղարքունիքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Գեղամ Իսոյանը, Պետական եկամուտների կոմիտեի օգտին, դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումներ բաժնի պետի տեղակալ Կարեն Պարոնյանը: ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող կրծքանշանով են պարգևատրվել Կոտայքի մարզային բաժնի պետ Արմեն Սարգսյանը և Արարատի մարզային բաժնի պետ Տարոն Ղազարյանը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով «Անբասիր ծառայության համար» մեդալով են պարգևատրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արմեն Հարությունյանը, Հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետ Աշոտ Տեր-Գրիգորյանը, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ Վաե Մովսիսյանը, Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ Հրանտ Աբազյանը և Վայոց Ձորի մարզային բաժնի պետ Ռուբեն Կարապետյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր