211652_close_icon
views-count1528 դիտում article-date 18:08 06-05-2019

Կայքերը պետք է ուշադիր լինեն, թուրք հաքերները կարող են շարունակել հարձակումները. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Տելեգրամի» իր էջում ԶԼՄ-ներին ուղղված գրառում է կատարել՝ կոչ անելով լինել ուշադիր, քանի որ հաքերային նոր հարձակումներ կարող են լինել: «Թուրքական AKINCILAR (Cyber Warrior) հաքերային թիմը կոտրել է news.am-ը ( էս պահին կայքը վերականգնված է): Այս թիմը ամենամեծ և ամենահին թուրքական հաքերային խմբավորումներից է, որն արդեն քսան տարի է գործում է։ Թիմը ազգայնական գաղափարախոսության կրող է, սատարում է ներկայիս իշխանություններին։ Բացի այդ, շատ ակտիվ պայքարում է Ցեղասպանության ճանաչման դեմ։ Երկու շաբաթ մեծ հարձակում էին իրականացրել ֆրանսիական և իտալական կայքերի վրա՝ այս երկրների կողմից Ցեղասպանության վերաբերյալ հստակ արտահայտված դիրքորոշման պատճառով։ news.am֊ի վրա հարձակումը յուրահատուկ է այն առումով, որ վերջին տարիներին լուրջ լրատվականի վրա հաջողված հարձակումներ չէին գրանցվել։ Այս պահին հայաստանյան կայքերին պետք է լինել ուշադիր, քանի որ թուրք հաքերները կարող են շարունակել հարձակումները․ հիմնական դժգոհությունը Ցեղասպանության թեման է, ինչպես նաև թուրքական դրոշի այրումը Երևանում և Լիբանանում ապրիլի 24֊ին»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր