211652_close_icon
views-count1283 դիտում article-date 22:54 07-05-2019

Ամերիկյան կողմը հետաքրքրված է մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի զարգացումներով. Տրանսպորտի նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Դեյվիդ Միլեի գլխավորած պատվիրակությանը։ Խոսելով տնտեսության զարգացման և առաջընթացին միտված ՀՀ կառավարության առաջնահերթություններից՝ նախարարն առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում այդ ոլորտի զարգացմանը։ Հակոբ Արշակյանը ընդգծել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, հայ մասնագետների յուրահատուկ ընդունակություններն ու կարողությունները արհեստական բանականության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի և այլ ոլորտներում: Դեյվիդ Միլեն, շնորհակալություն հայտնելով հանգամանորեն ներկայացնելու համար, նշել է, որ ամերիկյան կողմը հետաքրքրված է մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի զարգացումներով և պատրաստակամ են համագործակցել։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ուղղություններով գործակցության հնարավորությունները, աշխատանքային մեխանիզմներն ու համատեղ մոտեցումները։ Անդրադարձ է եղել նաև հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT): Նախարարն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի բացառիկ այդ միջոցառմանը ամերիկյան ընկերությունների բարձր մակարդակով մասնակցության կարևորությունը։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր