211652_close_icon
views-count1242 դիտում article-date 09:43 08-05-2019

Հայաստանը էմիսարներ է ուղարկում ՌԴ՝ լոբբինգի.. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել է, որ Նիկոլ Փաշինյանը նախատեսում էր ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկել ավտոմեքենաների մաքսազերծման հարցը: Մեր տեղեկություններով, ՌԴ վարչապետը այս թեմայի հետ կապված որոշակի ոչինչ չի ասել՝ դիվանագիտորեն շրջանցելով հարցը: Թերթը պարզել է, որ այդ հարցի կարգավորումը առկախվել է մինչև աշուն, երբ, նախնական տեղեկություններով, կկայանա Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Կա հստակ տեղեկություն, որ գործող իշխանությունները մեքենաների մաքսազերծման հարցի և գազի գնի հետ կապված էմիսարներ են ուղարկում ռուսական դաշտում «խաղացող» հայաստանցի և ռուսաստանահայ գործարարների մոտ, որպեսզի լոբբինգի միջոցով փորձեն ՀՀ համար հնարավորինս շահեկան լուծումների հանգեն: Ըստ լուրերի՝ այս գործընթացի մեջ փորձում են ներքաշել նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր