2260 դիտում
10:52 09-05-2019
Բարձրացել են հացի, ալյուրի, հացաբուլկեղենի, ձավարեղենի, թռչնամսի գները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում հացն ու ալյուրը դարձյալ թանկացել են: Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի գինը բարձրացել է 6.2, իսկ հացինը՝ 5.3 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլին, մարտի, համեմատ, ալյուրը թանկացել 11.3, իսկ հացը՝0.2 տոկոսով:
Սրան զուգահեռ թանկացել է նաև հացաբուլկեղենն ու ձավարեղենը: Մյուս կողմից՝ տեղական շուկայում թռչնամսի գինը գնալով բարձրանում է:
Թռչնամսի շուկայում թանկացում արձանագրել է նաև ՀՀ վիճակագրական կոմիտեն. այս ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է թռչնամսի 13.4 տոկոս, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0.8 տոկոս գնաճ:
Հանրապետությունում թռչնամսի մեկ կիլոգրամը թանկացել է շուրջ 300 դրամով: Նկատենք, որ թռչնաբուծության ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում արտադրության անընդհատ աճ է արձանագրվում:
Ի դեպ, թռչնամսի մեծ խմբաքանակ Ռուսաստանից ներմուծվում է Հայաստան: Բայց, չնայած մեծ պահանջարկին, այն թանկանում է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3478 դիտում
14:44 28-03-2017
Շրջանառության մեջ կդրվեն հացի և հացաբուլկեղենի փոխադրամիջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրեր
3084 դիտում
10:37 26-11-2021
Ալյուրի գինը դարձյալ բարձրացել է. «Ժողովուրդ»
1322 դիտում
22:59 05-09-2014
Մարիուպոլում հացի, ալյուրի և ջրի զանգվածային գնումներ են գրանցվել
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»