2657 դիտում
10:18 10-05-2019
Դուշանբեի ջերմացման փուլը մոտենում է ավարտին, պետք է պատրաստվել նոր սրացումների․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխության օրերին ադրբեջանական կողմը, չնայած որոշ փորձագետների կանխատեսումներին, չփորձեց օգտվել Հայաստանի ներքաղաքական անկայունությունից: Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո, հատկապես ամռան ամիսներին հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսեց սրվել քաղաքական մակարդակում: Փաշինյանն ու Ալիևը փոխանակվում էին սուր հայտարարություններով: Ալիևը քննադատում էր ՀՀ նոր ղեկավարի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, մասնավորապես այն դիրքորոշումը, որ Բաքուն պետք է ուղղակիորեն բանակցի պաշտոնական Ստեփանակերտի հետ: Փաշինյանն էլ քննադատում էր Ալիևին ԼՂ կոնֆլիկտը ներքաղաքական նպատակներով սրելու և շահարկելու համար:
Այս լարվածությունն իր գագաթնակետին հասավ սեպտեմբերի կեսերին: Այդ օրերին վարչապետ Փաշինյանի որդին արդեն ծառայում էր Արցախի առաջնագծում: ՀՀ նոր ղեկավարը միջազգային մամուլին տված հարցազրույցներում բացատրել էր, որ դա խաղաղասիրական քայլ է իր կողմից, որովհետև հասկանայի է՝ «եթե իմ որդուն ուղարկում եմ Ղարաբաղ, ուրեմն չեմ ուզում, որ այնտեղ պատերազմ սկսվի»:
Մինչդեռ Ալիևի որդին՝ կրտսերը, սեպտեմբերին զորակոչվեց զինվորական ծառայության Բաքվի զորամասերից մեկում, ոչ թե արցախա-ադրբեջանական շփման գծում, և ռազմական հռետորաբանությունն էլ գրեթե բացակայում էր: Սա վերջին տարիների կտրվածքով ամենաերկարատև խաղաղ շրջանն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս ընթացքում դիվանագիտական- քաղաքական որոշակի պրոցես էր ընթանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով, բայց այս կիսապաշտոնական բանակցություններն ու քննարկումները որևէ շոշափելի արդյունք չտվեցին: Ընդհակառակը, դրանք ավելի ակնհայտ դարձրին Երևանի և Բաքվի խոր հակասությունները բանակցային ձևաչափի և հիմնախնդրի կարգավորման բովանդակային հարցերի շուրջ:
Փաշինյանը մի քանի անգամ բարձր ամբիոններից հայտարարեց, որ իր համոզմամբ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե´ Ադրբեջանի, թե´ Արցախի և թե´ Հայաստանի ժողովուրդների համար, և սա այն բանաձևն է, որը հնարավորություն կտա հասնել ԼՂ հարցի խաղաղ լուծմանը, բայց ՀՀ վարչապետի այս դիրքորոշումը այդպես էլ անարձագանք մնաց Ադրբեջանի կողմից: Բաքուն շարունակեց պնդել իր առավելապաշտական մոտեցումները՝ մերժելով ղարաբաղյան կողմի հետ ուղղակիորեն երկխոսելու առաջարկները և հայտարարելով, թե իրենք առավելագույնը կարող են ԼՂ-ին ինքնավարության կարգավիճակ տալ Ադրբեջանի սահմանների շրջանակում: Շուտով արդեն պարզ դարձավ, որ Դուշանբեի ջերմացման փուլը մոտենում է ավարտին, և պետք է պատրաստվել նոր քաղաքական և ռազմական սրացումների»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1344 դիտում
10:55 26-06-2019
Դուշանբեի «վերելակային» դիվանագիտությունն այլևս չի աշխատում, «Ժամանակ»
1051 դիտում
13:30 24-12-2023
Սահմանային հարցերում առկա խորը խնդիրները կարող են իրադրային նոր սրացումների կամ պայթունի բերել. պատգամավոր
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»