211652_close_icon
views-count4797 դիտում article-date 21:59 10-05-2019

Միհրան Հարությունյան. Ցանկանում եմ բոլորին ցույց տալ, որ իմ քաշային կարգում առաջինն եմ

Կրասնոդարում մայիսի 17-ին տեղի կունենա «Չեմպիոններ գավաթ» ըմբշամարտի մրցաշարը, որը կազմակերպել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Մարյանյանը: Մրցաշարին մասնակցելու են բազամաթիվ հայտնի ըմբիշներ, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա պատմեց մրցաշարին մասնակցելու դրդապատճառների և առաջիկա ծրագրերի մասին: [b]-Սոցցանցերում ակտիվ քննարկվում է վերադարձդ: Կարո՞ղ ենք ասել, որ վերադառնում ես պրոֆեսիոնալ ըմբշամարտ: [/b] -Միանշանակ, ես վերադառնում եմ և ցանկանում եմ բոլորին ցույց տալ, որ իմ քաշային կարգում առաջին համարն եմ: Ոչ թե խոսակցություններով, այլ՝ գորգում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ցույց տալ, որ ինձնից լավն է գորգում, ապա տեղ ու ժամ ասեք՝ ես այնտեղ կլինեմ: [b]-Ինչու՞ որոշեցիր մասնակցել այս մրցաշարին: [/b] -Ինչ-որ բանից պետք էր սկսել: Առաջարկը եղավ իմ ընկեր Ստեփան Մարյանյանից և ընդունեցի: [b]-100 տոկոսով հե՞տ ես եկել ըմբշամարտ, թե՞ համատեղելու ես MMA-ի հետ: [/b] -Այս պահին գորգում եմ, բայց կհամատեղեմ, քանի որ մեծ ցանկություն և հավանականություն կա, որ հուլիսի 6-ին Երևանում հանդես կգամ հայ երկրպագուների համար MMA-ի շրջանակում: [b]- Ռիո-2016-ից հետո բաց ես թողել Հայաստանի բոլոր առաջնությունները և կորցրել տեղդ թիմի կազմում: [/b] -Տեղը հավաքականի կազմում ինձ ոչ մեկ նվեր չի տվել կամ ամրագրել, ես այն նվաճել եմ իմ մրցելույթներով: Այս անգամ էլ ոչ մի նվեր չեմ սպասում: Կապացուցեմ, որ լավագույնն եմ և այդ տեղն իմն է: Եթե, իհարկե, ոչ ոք մութ խաղեր չխաղա: [b]-Հնարավոր է նոյեմբերին անցկացվի Հայաստանի առաջնություն: Կմասնակցե՞ս, և եթե այո, ապա որ քաշային կարգում: [/b] -Ամեն ինչ կախված է նրանից՝ ինչ կտա ինձ Հայաստանի առաջնությունը, եթե դա կլինի Օլիմպիական խաղերի համար, կմասնակցեմ: Վաղուց նպատակ չունեմ դառնալ Հայաստանի չեմպիոն: Մտածում եմ, որ Հայաստանում վաղուց բոլորին ապացուցել եմ ամեն ինչ, բայց եթե դա Օլիմպիական խաղերի համար անհրաժեշտ կլինի, ապա այնտեղ կլինեմ: Հանդես եմ գալու 67 կգ քաշային կարգում, ոչինչ չի փոխվել: [b]-Ըմբշամարտին վերաբերող ի՞նչ ծրագրեր ունես: [/b] -Հետ բերել այն, ինչ գողացել էին Ռիո-2016-ի ժամանակ, նպատակս Տոկիո-2020-ն է:

Նմանատիպ նյութեր