211652_close_icon
views-count3201 դիտում article-date 17:42 12-05-2019

Ոստիկանության Կապանի բաժնում մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ահաբեկչության հակազդման ուղղությամբ անցկացվող համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները բնակչության շրջանում իրականացրել են բացատրական աշխատանք։ Արդյունքում մայիսի 4-ին բաժին եկավ Կապանում ապրող 58-ամյա մի տղամարդ և ոստիկաններին հանձնեց մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Տղամարդու հայտնածով՝ <<Կալաշնիկովի>> ինքնաձիգը, փամփուշտները, նռնակները, պայթուցիչները, փամփշտատփերն ու մնացած ռազմամթերքը գտել է կիսաքանդ շինության տարածքում։ Կամավոր հանձնված զենք-զինամթերքը ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության, դրանք կամովին ոստիկանություն ներկայացրած տղամարդն էլ բաց է թողնվել։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր