1418 դիտում
13:51 14-05-2019
ՀՀ ԱԳ նախարարը մասնակցում է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցում է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին: Նախարարը ելույթ կունենա երկրորդ նիստի ընթացքում»,- գրել է Նաղդալյանը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 13-14-ը աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում է: Մայիսի 13-ին Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության նախարարների հանդիպմանը:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ: Մնացականյանը կմասնակցի նաև «Արևելյան գործընկերության 10-ամյակ. Քաղաքացիական հասարակության տեսակետը» խորագրով քննարկմանը:
Նմանատիպ նյութեր
1937 դիտում
11:39 15-05-2019
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին
Այս բաժնից
781 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
622 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
730 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված